Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հույս ունի, որ օրենսդրական նախաձեռնությունը այսպես կոչված «Օտարերկրյա գործակալները» օրենք չի դառնա:
Ինչպես նշել է դիվանագետը, սա սխալ ուղերձ է, և այն հակասում է ԵՄ տասներկու առաջնահերթություններից առնվազն երկուսին, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցների ազատությանը։
«Սա սխալ ուղերձ է, սխալ ժամանակ: Այս նախաձեռնությունը հակասում է 12 առաջնահերթություններից առնվազն երկուսին` քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցների ազատությանը: Ես նաև հասկանում եմ, որ սա ընդամենը նախաձեռնություն է, որը դեռ պատշաճ կերպով չի քննարկվել։ Այնպես որ, դեռ ժամանակ կա, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս նախաձեռնությունն օրենք չի դառնա»,- ասել է դեսպանը։
Գերչինսկու խոսքով՝ պաշտոնական Բրյուսելն իր տեսակետն է հայտնել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ, որն ուղղված է Եվրամիության նորմերին ու սկզբունքներին։
«Բրյուսելի վերադասներն արդեն հայտնել են իրենց տեսակետը, որ հնարավոր է այս օրենքն ուղղված է ընդդեմ Եվրամիության նորմերին և սկզբունքներին։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը օրենք չի դառնա»,- հավելել է Գերչինսկին։