Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին ընտրությունների հետ կապված:
«Վրաստանում, կայացան 2016 թ.-ի հոկտեմբերյան ընտրությունները: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել վրաց հասարակությանը, որի ակտիվության արդյունքում կայացվել է վրացական ժողովրդավարության այս կարևոր քայլը: Կցանկանայի ընդգծել, միջազգային և տեղի դիտորդների դերը: Ձեր աշխատանքի արդյունքում, մենք հայտնաբերել ենք սխալներ (վրիպումներ), որոնց հաշվառումը շատ կարևոր է աճող վրացական ժողովրդավարության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ-ներին: Ձեր ակտիվության օգնությամբ հնարավոր դարձավ ծանոթացնել ընտրողներին քաղաքական կուսակցությունների գրեթե բոլոր ծրագրերին, և ընտրողները այդպիսով արեցին իրենց ընտրությունը: Ուզում եմ շնորհավորել քաղաքական ուժերին, որոնք դարձել են խորհրդարանի անդամ` Վրացական երազանքին, Ազգային շարժմանը և Հայրենասերների դաշինքին: Ցանկանում եմ մաղթել նրանց հաջողություններ Վրաստանի խորհրդարանում:
Միևնույն ժամանակ ուզում եմ հիշեցնել հասարակությանը, որ քաղաքական գործունեությունը չի ավարտվում ընտրություններով, այլ ավելի շուտ սկսվում է: Հետևաբար, ես կոչ եմ անում բոլորին ակտիվորեն ընդգրկվել պետական վերահսկողության գործին և քաղաքական ակտիվ երկխոսությանը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ 2016 թվականի ընտրություններում հասած հաջողության կապակցությամբ», – հայտարարել է Մարգվելաշվիլին:
Հոկտեմբերի 30-ին Վրաստանում տեղի ունեցավ Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: 50 մեծամասնական ընտրատարածքներից 48-ում հաղթեց «Վրացական երազանքը»: