Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 29 605-ի։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության (AFAD) տվյալները:
Սիրիայում աղետի զոհերի հաստատված թիվը 4 574 է։
Թուրքիայում աղետի գոտուց ավելի քան 147 000 մարդ է տարհանվել, երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են: