Ըստ Ախալցիխեի «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստների շտաբի այս երեկո Մուսխի-Ուրավելի գյուղում Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն և իր կողմնակիցները ֆիզիկական բռնություն են կիրառել ակտիվիստի նկատմամբ:

«Միացյալ ազգային շարժման» շտաբում մեղադրում են Ակակի Մաճուտաձեին, որ նա բանավոր վիրավորանք է հասցրել կուսակցության ակտիվիստին, իսկ նրա ընկեր Գիորգի Բալիաշվիլին նույնիսկ հարվածել է նրան: Այս մասին գրում է sknews.ge պորտալը:

Ինչպես պատմեցին Միացյալ ազգային շարժման շտաբում, իրենց մեծամասնական պատգամավորի թեկնածուն Ախալցիխե-Ադիգենի ընտրաշրջանում այսօր քարոզչություն էր անցկացնում Ախալցիխեի գյուղերում (հոկտեմբերի 30-ին Ախալցիխեում տեղի կունենա Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում պայքարում են «Ազգայիններից» Վաժա Չիտաշվիլին և «Վրացական երազանքից» Գիորգի Կոպաձեն): Այցերի ընթացքում թեկնածուին միշտ հետապնդել է սպիտակ մարդատար մեքենա, որը ակտիվիստներից մեկը նկարահանել էր վիդեո-տեսախցիկով:

Ըստ ակտիվիստ Նիկոլոզ Խիզաձեի Մուսխի-Ուրավելի գյուղում նա կանգնել է, պատճառն անհայտ է, այնտեղ է եղել նաև նահանգապետ Ակակի Մաճուտաձեի ծառայողական մեքենան:

«Նահանգապետի մեքենայից դուրս եկավ անհայտ մարդ, նա ներկայացավ, որպես Գիորգի Բալիաշվիլի, նա հարվածեց ինձ և իմ հասցեին վիրավորանք հասցրեց: Նա ձեռքը մտցրեց մեքենայի մեջ և այնտեղից հանեց տեսախցիկը, որով նկարահանված էր, թե ինչպես է մեզ ամենուր հետևում սպիտակ մեքենան: Այնուհետև նա նստեց նահանգապետի մեքենան և հեռացավ», – պատմեց Նիկոլոզ Խիզաձեն sknews.ge լրատվականին:

Նա միջադեպի մասին պատմել Չիտաշվիլիին, ով զանգել է ոստիկանություն: Ինչպես ասում է Խիզաձեն, վերադարձի ճանապարհին, Ուրավելի գյուղի մոտ, նրան կրկին կանգնեցրել է նահանգապետը և նրա կողմնակիցները: Խիզաձեին սկսեցին ծեծել, նրանք 20-30 հոգի էին, իսկ ինքը նահանգապետը վիրավորում էր իրեն և ընդհանրապես «Ազգայիններին»:

Ըստ Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Իա Գոգատիշվիլիի, Ակակի Մաճուտաձեն չգիտի, ոչինչ այդ մասին, թե ինչ է տեղի ունեցել: «Նա և Խիզաձեն ոչինչ չգիտեն: Այդպիսի բան չի եղել»:

sknews.ge-ն հեռախոսով կապվել է Բալիաշվիլիի հետ, ով ասել է, որ նման բան չի եղել, և որ դա հեքիաթ է, և ամեն ինչ հորինված է: Ըստ Խիզաձեի, դեպքի վայրում, բացի Ակակի Մաճուտաձեից և Գիորգի Բալիաշվիլիից այնտեղ է եղել նաև Մուսխի գյուղի լիազոր Էմզար Օքրոմելիձեն:

Օքրոմելիձեն հայտարարել է, որ նման միջադեպի ինքը մասնակից չի եղել, և հավելել է, որ ամբողջ օրվա ընթացքում գտնվել է Խեոթի գյուղում խմելու ջրի գլխավոր կառույցի շինարարների հետ միասին: Սակայն, կոնկրետ ում հետ է եղել ամբողջ օրվա ընթացքում Օքրոմելիձեն չի հիշում:

Կատարվածը հետաքննում է Ներքին Գործերի Նախարարությունը:

Միջադեպի մասին խոսվեց նաև Ռուսթավի 2 ուղիղ եթերում: Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչ Էլենե Խոշատրիան ասաց, որ մարդիկ, ովքեր դուրս են եկել նահանգապետի մեքենայից ֆիզիկական բռնություն են կիրառել ակտիվիստի նկատմամբ, նահանգապետի ներկայությամբ, իսկ նահանգապետը ասել է, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում, և որ բոլորի հետ, ովքեր կապված են Միացյալ ազգային շարժման հետ, հաշվեհարդար կտեսնեն նման ձևով: