Մելիք Ռաիսյանը Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքում առաջադրվել է որպես «Ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածու:
Հայտնի են դարձել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ազգային շարժում» կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածուներից մի քանիսի անունները: «ԻնտերպրեսՆյուզ»-ի փոխանցմամբ՝ կուսակցության քաղխորհրդի նիստում թեկնածուների մի մասը համաձայնեցվել է:
Մեր տեղեկություններով՝ «Ազգային շարժում» կուսակցության մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ցուցակը հետևյալ տեսքն ունի.
Նիկա Մելիա՝ Թբիլիսի (Գլդանի)
Լևան Խաբեիշվիլի՝ Թբիլիսի (Սամգորի)
Դավիթ Կիրկիտաձե՝ Ռուսթավի
Գրիգոլ Վաշաձե՝ Քութաիսի
Ազեր Սուլեյմանով՝ Մառնեուլի
Խատիա Դեկանոիձե՝ Թերջոլա-Տղիբուլի-Զեստափոնի-Բաղդադի
Լևան Բեժաշվիլի՝ Գուրաջաանի-Սիղնաղի-Դեդոփլիսծղարո-Սագարեջո
Գիորգի Բոտկովելի՝ Թելավի-Ախմետա-Ղվարելի-Լագոդեխի
Բադրի Բասիշվիլի՝ Գորի-Կասպի
Վաժա Չիտիշվիլի՝ Ախալցիխե-Ադիգենի-Բորժոմի
Մելիք Ռայիսյան՝ Ախալքալաք-Նինոծմինդա
Դևի Չանկոտաձե՝ Սամտրեդիա-Ծղալտուբոո
Այսօր «Միասնական ազգային շարժման» կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ քննարկվել են ընտրություններին հետ կապված հարցերը:
Ինչպես հայտնել է ՄԱՇ-ի նախագահ Գրիգոլ Վաշաձեն, քաղխորհրդի նիստից հետո նրանք քննարկել են շտաբերում գործառույթների բաշխումը և մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թեկնածուների ռազմավարությունը, թե որ շրջանում, որ մեծամասնական թեկնածուն ավելի լավ կլինի:
«Մենք դեռ չենք կողմնորոշվել, սակայն մենք արդեն մոտ ենք որոշմանը: Հետևաբար, շատ շուտով, երբ ներկայացումը լինի, դուք դա կիմանաք», – հայտարարել է Վաշաձեն: