Հասարակություն 10 Հունվարի, 2023 • Վերին Լարսն այսօր. բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է

Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի՝ ձնահոսքից պաշտպանող թունելներով:

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին պարբերաբար ընթանում են ձնեմաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը:

Թունելներում կցորդավոր, կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժն իրականացվում է միակողմանի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝