Հասարակություն 9 Հունվարի, 2023 • Լարսը բաց է՝ ոչ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ձյան տեսքով տեղումների և բքի պատճառով վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին դժվարացել է երթևեկությունը: Ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին մարդատար ավտոմեքենաների տեղաշարժն իրականացվում է սովորական ռեժիմով, տրանսպորտի այլ տեսակների համար ճանապարհը փակ է։ Այս մասին Jnews-ին հայտնեցին Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության Ճանապարհային վարչությունից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումները մասամբ հանվել են, ճանապարհները մաքրում են ձնից, մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ձյան և մերկասառույցի պատճառով կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկությունն իրականացվում է առանց կանգառի՝ միայն հակաավալանշային թունելներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝