Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը քննարկում է Ախալքալաքում ծառայություններ մատուցելու շաբաթվա մեկ օրը երկու դարձնելու հարցը։
Հարցն արդեն քննարկվում է Սպասարկման գործակալության կողմից և վերջնական պատասխանը պարզ կլինի 2023 թվականի հունվարի առաջին շաբաթում, որը կհրապարակվի գործակալության պաշտոնական և Facebook-յան կայքում։
Սպասարկման գործակալությունից JNEWS-ին պատասխանեցին. «Ցանկություն ունենք, որ դարձնենք երկու օր, բայց վերջնական ինչ որոշում կկայացվի կամ կոնկրետ ո՞ր օրերը կլինեն, դեռ չենք կարող ասել, քննարկումներ են ընթանում»:
Հարկ է նշել, որ քաղաքացիները տարիներ շարունակ այս հարցը բարձրացնում էին, քանի որ միայն ուրբաթ օրը չի բավականացնում, որ մարդիկ համ փաստաթղթային հարցերը կարգավորեն, համ վարորդական իրավունքի քննություն հանձնեն։ Այս թեմային JNEWS-ը շատ է անդրադարձել: Մեր հարցերին Սպասարկման գործակալությունից մշտապես պատասախանում էին, որ այդ հարցը քննարկվում է։