Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հավանություն է տվել եւս հինգ գյուղական ամբուլատորիաների փոխանցմանը «Վրաստանի բժշկական հոլդինգին»։ Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետից Հոլդինգին արդեն փոխանցվել է 10 ամբուլատորիա:

Բժշկա-սանիտարական առաջնային ծառայությունները և բուժանձնակազմի աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով պետությունը որոշել է Վրաստանի ողջ գյուղական շրջաններում ամբուլատորիաների կառուցման համար նախատեսված բժշկական ամբուլատորիաները և հողատարածքները փոխանցել «Վրաստանի բժշկական հոլդինգ» կազմակերպությանը:

Երկրորդ փաթեթով որոշվել է երկու տարով փոխանցել հետեւյալ ամբուլատորիաները.

  • Ազավրեթ գյուղում 65 ք/մ վթարային շենքն է փոխանցվում
  • Բարալեթ գյուղում՝ 64 ք/մ
  • Գոգաշեն գյուղում՝ 300ք/մ
  • Էխտիլա գյուղում՝ 198 ք/մ
  • Ալաստան գյուղում՝ 75,8 ք/մ

Առաջին փաթեթով՝ 2022 թվականի սեպտեմբերին, փոխանցվել է հինգ ամբուլատորիա։ Դրանք Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար և Արագվա գյուղերինն են։

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում կա 44 բուժքույր և 23 բժիշկ։ Ամբուլատորիաներ կան Սուլդա, Ազավրեթ, Բեժանո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Վաչիան, Կումուրդո, Չունչխա, Խանդո, Տուրցխ, Արագվա, Չամդուրա, Զակ, Կարտիկամ և Ղադոլար գյուղերում։ Որոշ ամբուլատորիաներում չկա գույք, էլեկտրականություն։

Մյուս գյուղերում բուժքույրերն աշխատում են տնից։

2019 թվականին պետական ​​ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս գյուղերում կառուցվել են ամբուլատորիաներ, իսկ հինգ գյուղերում հիմնանորոգվել են գործող ամբուլատորիաները։