2026 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 13.8 տոկոս:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ գործազրկության ցուցանիշի նվազումը հիմնականում պայմանավորված է քաղաքային բնակավայրերում զբաղվածության աճով և աշխատուժի ընդհանուր թվի նվազմամբ։
Մասնավորապես, նույն ժամանակահատվածում աշխատուժի մասնակցության մակարդակը (աշխատուժի մասնաբաժինը 15 տարեկան և բարձր տարիքի բնակչության շրջանում) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.8 տոկոսային կետով և սահմանվել 53.3 տոկոս։ Բուն զբաղվածության մակարդակի ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 46 տոկոս։
Զեկույցի համաձայն՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության դինամիկան տարբեր է եղել քաղաքային և գյուղական բնակավայրերում։
Քաղաքային բնակավայրերում գործազրկության մակարդակը նվազել է 1.7 տոկոսային կետով և կազմել 14.7 տոկոս։ Սրա հետ մեկտեղ, զբաղվածության մակարդակն ավելացել է 0.2 տոկոսային կետով և հավասարվել 46.7 տոկոսի։
Գյուղական բնակավայրերում գործազրկության մակարդակն աճել է 1.3 տոկոսային կետով և կազմել 12.6 տոկոս։ Զուգահեռաբար, զբաղվածության մակարդակը նվազել է 1.4 տոկոսային կետով՝ հասնելով 45.0 տոկոսի։



