Ախալքալաքի շրջանային դատարանը տասնամյա երեխայի նկատմամբ բազմիցս սեռական ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող, մոտ 50 տարեկանին տղամարդուն անմեղ է ճանաչել։ Անչափահասի միայնակ մայրը դատավորի որոշման հետ համաձայն չէ, և պահանջում է պատժել սեռական ոտնձգության մեջ մեղադրվող տղամարդուն։ Գրում է Sknews լրատվական գործակալությունը:
Մոր խոսքով՝ հարևանոթյամբ ապրող տղամարդը բազմիցս բռնի ուժով տուն է մտցրել իր մանկահասակ որդուն ու բռնաբարել։ Նա նաև սպառնացել է անչափահասին, եթե որևէ մեկին պատմի եղածի մասին, ապա կսպանի նրան։
«Նա վախեցրել է: Ասելով՝ եթե մորդ ասես, ես քեզ կսպանեմ: Խաբել է որդուս: Երկու անգամ է եղել… տուն է մտցրել․․․, հարևանս նույնպես տեսել է։ Սրա համար ես ոչ ոքի չեմ ներելու: Մարդկանց թեթև հանցագործությունների համար դատապարտում են 10-15 տարվա ազատազրկման։ Ինչպե՞ս է դատարանն ազատում նման հանցագործին։ Երբ ես մտա դատավարության, դատավորն ինձ հարցրեց, թե ի՞նչ եմ ուզում՝ փող, թե այլ բան (Դատարանի պարզաբանմամբ՝ վնասի հատուցում): Ասացի, որ արդարություն եմ ուզում և մեղավորի համար ամենախիստ պատիժը»,- ասում է նա։
Մեղադրյալը, որ կալանավորվել էր այս տարվա մարտ ամսին, դատարանի կողմից դեկտեմբերի 12-ին անմեղ է ճանաչվել։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատավարությունն անցել է դռնփակ։ Նախկին մեղադրյալի փաստաբան Կախաբեր Ասպանիձեն ասում է, որ մեղադրանքը զրպարտություն է, քանի որ նրա պաշտպանյալը հանցագործություն չի կատարել։
«Նա երկու դրվագներում էլ արդարացավ։ Մեր ապացույցները հաստատվել են ԴՆԹ վերլուծությամբ, տեսախցիկներով և այլն: Տեսանյութում երևում է ժամն ու րոպեն, նշված հանցագործությունն այդ ժամանակահատվածում անհնար է կատարել»,- ասում է նա։
Դատարանի տեղեկություններով՝ գործը քննվել է Քաղաքացիական օրենսգրքի 138-րդ հոդվածի 4Ա մասով, որը ենթադրում է, կանխամտածված սեքսուալ բնույթի գործողություններ կատարել 14 տարին չլրացած անձի նկատմամբ։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով։
Մեղադրյալը նախկինում դատապարտվել է գողության համար։