Ֆրանսիան դարձավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի հաղթողը, երկիրը ներկայացրեց Լիսանդրոն «Oh Maman» երգով:
Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մրցույթին մասնակցեց 16 երկիր:
Հայաստանը ներկայացրեց Նարեն՝ Dance ստեղծագործությամբ և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան 161 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։
Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ից:
Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին ավելացվում են ժյուրիի ձայները: