Դադեշ գյուղից Ռոբերտ Ափոյանը՝ 48 կգ քաշային կարգում, 15-16 տարեկանների միջև պրոֆեսիոնալ մենամարտի K1 վարկանիշային գոտին է նվաճել։

Առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 28-29-ը Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում։ Ռոբերտ Ափոյանը հանդես է եկել Վրաստանի դրոշի ներքո և հաղթել Իրանից իր մրցակցին՝ նվաճելով միջազգային վարկանիշային K-1 գոտի։ Առաջնությանը նա մասնակցել է Ախալքալաքի մարզադպրոցի մարզիչ Անդրանիկ Աբելյանի ղեկավարությամբ, Դադեշ գյուղից։