Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է ՌԴ ԶՈւ հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկին՝ Դնեպրի ձախ ափին գտնվող Խերսոնի շրջանում պաշտպանություն կազմակերպելու վերաբերյալ։Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

«Առաջարկվում է ներկա իրավիճակի համապարփակ գնահատում Դնեպր գետի ձախ ափի երկայնքով պաշտպանվելու համար: Ես հասկանում եմ, որ դա շատ բարդ որոշում է»,- ասել է Սուրովիկինը։

Նա մանրամասնել է, որ զորքերի «մանևրը» կիրականացվի մոտ ապագայում, կազմավորումներն ու ստորաբաժանումները կզբաղեցնեն պաշտպանական գծեր ու դիրքեր, որոնք պատրաստված են ինժեներական առումով Դնեպր գետի ձախ ափին»։