Հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Նինոծմինդայում «խելացի տեսախցիկները» գրանցել են 756 խախտում (Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով)։ Նրանցից 129-ը տուգանքը վճարել է առաջին 10 օրվա ընթացքում և օգտվել 20% զեղչից։
Նինոծմինդայում տեսախցիկները որպես խախտում արձանագրել են միայն տեխզննում չանցնելը։ Տուգանվածներից 16-ը՝ իրավաբանական, իսկ 740-ը՝ ֆիզիկական անձիք են։
2022 թվականի առաջին 3 ամիսներին «խելացի տեսախցիկները» Նինոծմինդայում գրանցել էին 1 715-ը, այդ թվում՝ 23 իրավաբանական և 1 692 ֆիզիկական անձի։ Նրանցից 324-ը տուգանքը վճարել են առաջին 10 օրվա ընթացքում և օգտվել 20% զեղչից։ Արդեն ապրիլ-հունիս ամիսներին արձանագրված տուգանքների թիվը նվազել է, հասնելով 743-ի: այդ խախտումները նույնպես վերաբերվել են տեխզննում չանցնելուն։ Տուգանվածներից 738-ը ֆիզիկական անձինք են, 5-ը՝ իրավաբանական:
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկված անձը, եթե տուգանքը վճարում է 10 օրվա ընթացքում, ապա օգտվում է 20% զեղչից, տուգանքի ամբողջական գումարը ֆիզիկական անձանց դեպքում կազմում է 50, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 200 լարի: