Վրաստանի «Ծխախոտի դեմ պայքարի դաշինքի» ղեկավար Գիորգի Բախտուրիձեի խոսքով, վերջին 4 տարվա ընթացքում ծխողների շրջանում ծխախոտի օգտագործումը կրճատվել է 10 տոկոսով։

Նրա կարծիքով, սա այն բարեփոխումների արդյունքն է, որոնք իրականացվել են ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ։

Բախտուրիձեն նշել է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ այսօր ծխախոտ է սպառում բնակչության 27 տոկոսը, իսկ իրենց նպատակն է 2040 թվականին այդ ցուցանիշը հասցնել 5 տոկոսի։

«Հասարակական հավաքատեղիներում ծխելու արգելքը, ներսում ծխելը, հարկերի և գների բարձրացումը, բոլոր տեսակի մարքեթինգի, առաջխաղացման, գովազդի արգելումը մեզ տվեց այն արդյունքը, որն ակնկալում էինք՝ ելնելով եվրոպական երկրների փորձից»,- ասել է Բախտուրիձեն։