«Մարիտայի համար կարելի է մեղադրել ոչ միայն տեխնիկական կատարողներին կամ վերահսկիչներին, այլև համակարգի անտարբերությունն անվտանգության խնդիրների նկատմամբ՝ իր օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններով, ինքնակառավարմամբ»,- ասել է Վրաստանի ՄԻՊ Նինո Լոմջարիան՝ մեկնաբանելով երեկվա 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլիի ողբերգական մահը Թբիլիսիի Վակեի զբոսայգում:
Ըստ նրա՝ քաղաքական գործիչների կողմից ննջեցյալների հիշատակի նկատմամբ հարգանքն արտահայտվում է ոչ միայն ցավակցություններում, այլ «հարգանքը հիշատակի հանդեպ արտահայտվում է նրանով, թե ինչն ես փոխում, որպեսզի նման ողբերգություններ այլևս չկրկնվեն»։
«2017 թվականի նոյեմբերի 24-ին Բաթումի հյուրանոցում հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով 11 մարդ է մահացել…
2021 թվականի հոկտեմբերի 8-ին Բաթումիում շինարարության ընթացքում անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով 9 մարդ է մահացել, այդ թվում՝ 3 երեխա…
Այս ամենից հետո 2022 թվականի հունիսի 23-ին Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով օրենք ընդունեց, որը թույլ տվեց Բաթումիում կառուցել՝ չհամապատասխանելով շինությունների, շենքային կառույցների կայունության, հրդեհային անվտանգության և տարհանման չափանիշներին։
Քաղաքական գործիչների կողմից ննջեցյալների հիշատակի նկատմամբ հարգանքն արտահայտվում է ոչ միայն ցավակցություններում, այլ նրանում, ինչն եք դուք փոխում, որպեսզի նման ողբերգություններ չկրկնվեն։
Ոչ պրոֆեսիոնալիզմն ու անվերահսկելի իշխանությունը, անպատասխանատվությունը սպանում է ուղիղ և փոխաբերական իմաստով, ոչնչացնում մարդկանց և այս համակարգի մասնակիցներին»,- գրում է Նինո Լոմջարիան։