TBC Capital ֆինանսական ընկերությունն ակնկալում է, որ արտարժույթի առաջարկն արտարժույթի շուկայում չափազանց մեծ կլինի, սակայն դոլարի հետագա թուլացում դեռ չի սպասվում, և առաջիկա ամիսներին փոխարժեքը կպահպանվի 1 դոլարի դիմաց 2,8 լարիի սահմաններում։
TBC Capital-ի գնաճի կանխատեսումն ընթացիկ տարվա համար 7,4%-ից հասցվել է 9,4%-ի։
TBC Capital-ի փորձագետների կարծիքով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական իջեցումը տարեվերջից կտեղափոխվի մինչև հաջորդ տարվա սկիզբ։ Միևնույն ժամանակ, դրամավարկային քաղաքականության հետագա խստացումը քիչ հավանական է, քանի որ եթե նույնիսկ դեկտեմբերյան գնաճն այս տարի սահմանվի 10,5%, դա նշանակում է, որ սեզոնային ճշգրտված ամսական գնաճը մնացած ամիսներին կլինի նպատակային մակարդակի վրա»,- ասվում է զեկույցում։
Նշենք, որ 2023 թվականի բյուջեում դոլարի փոխարժեքը սահմանվել է 2,8462։