2022 թվականի մարտի համեմատ Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը 2023 թվականի մարտին աճել է 8,3 անգամ և կազմել 224 մլն դոլար,- հայտնում է Վրաստանի Ազգային բանկը:
ԱՄՆ-ից դրամական փոխանցումների ծավալն աճել է 40,4%-ով։ Աճ է գրանցվել նաև Ղազախստանից և Ղրղզստանից դրամական փոխանցումների ծավալներում։
Ըստ Վրաստանի ազգային բանկի՝ մարտին դրամական փոխանցումների մեծ մասն ուղղվել է Ռուսաստանից (51,0%), ԵՄ երկրներից (24,6%) և ԱՄՆ-ից (8,2%):
ԵՄ երկրներից դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում բարձր տեսակարար կշիռ ունեն Իտալիան, Հունաստանը և Գերմանիան։