Ախալքալաքի №5 դպրոցը հաղթել է սեղանի թենիսի երեք կոմպլեկտ իր գույքով: Հոկտեմբերի 12-ին դպրոցը անցկացրեց սեղանի թենիսի մրցաշար, որին մասնակցեցին Սամցխե-Ջավախքի 7 դպրոցներ:
Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում հայտարարվել էր մրցույթ «Ընկերության գավաթ» խորագրով: Մրցույթին կարող էին մասնակցել Վրաստանի բոլոր դպրոցները: Տվյալ նախագիծը շուրջ հինգ տարի է արդեն գործում է:
Ախալքալաքի №5 դպրոցը մասնակցել է այդ մրցույթին իր ծրագրով, որը կոչվում էր «Սեղանի գավաթ» և հաղթել սեղանի թենիսի 3 կոմպլեկտ իր գույքով: Ըստ №5 դպրոցի տնօրեն՝ Էմմա Նահատակյանի, նրանք շատ են մասնակցել տարբեր նախագծերի, սակայն, սպորտային նախագծում մասնակցում են առաջին անգամ:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ №5 դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը, ապա դպրոցի աշակերտները ելույթ ունեցան երգով ու պարով: Գեղարվեստական մասից հետո, սկսվեց սեղանի թենիսի մրցաշարը: Մրցաշարը տևեց մի քանի ժամ: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և գավաթով: Առաջին տեղը զբաղեցրեց Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղի դպրոցը:
Շուշան Շիրինյան