Վրացի UFC մարտիկ Իլիա Թոփուրիան կրեց իր կարիերայի առաջին պարտությունը՝ UFC թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտում, զիջելով չեմպիոնական գոտին Ջասթին Գեթջիին (28-5):
Մենամարտը տևել է չորս ռաունդ, և վրացի մարտիկը չի կարողացել շարունակել հինգերորդ ռաունդը՝ աչքի վնասվածքի պատճառով:
Մրցաշարը տեղի է ունեցել Սպիտակ տան տարածքում: Այն նվիրված էր ԱՄՆ անկախության 250-ամյակին: Մասնակցել են մոտ 4000 հանդիսատես, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Իլիա Թոփուրիան իր պրոֆեսիոնալ MMA կարիերայում այժմ ունի 17 հաղթանակ և մեկ պարտություն: Նա կորցրեց UFC չեմպիոնական գոտին:



