Ախալքալաքում մեկնարկել է նոր նախագիծ՝ ուղղված կանանց հնարավորությունների զարգացմանը, որն իրականացվում է «Առաջ նոր հնարավորությունների հետևից» կազմակերպության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: Նախագծին մասնակցելու համար Կարտիկամ, Լոմատուրցխ, Բուզավեթ, Վաչիան, Տուրցխ, Խուլգումո գյուղերի 18 տարեկան կանայք պետք է գրանցվեն մինչև հոկտեմբերի 13-ը։
Նախագծի նպատակն է հզորացնել և պաշտպանել Ախալքալաքի մունիցիպալիտետի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված գյուղերի կանանց իրավունքները: Մասնավորապես, նախագիծն իրականացվում է Կարտիկամ, Լոմատուրցխ, Բուզավեթ, Վաչիան, Տուրցխ, Խուլգումո գյուղերում։
Նախագիծը կօգնի կանանց հնարավորություն տալ արտատնային գործունեություն վարելու և նպաստելու իրենց և համայնքի այլ կանանց էլ ավելի լավ կյանքին:
Նախագծի շրջանակներում հայտարարվում է մասնակիցների հավաքագրում։ Նախագծին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր կանայք Կարտիկամ, Լոմատուրցխ, Բուզավեթ, Վաչիան, Տուրցխ, Խուլգումո գյուղերից։
Գրանցման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 10-ը։
Մասնակցել ցանկացող կանայք լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել 574 12 69 10 հեռախոսահամարով։
Նախագծի շրջանակներում նախատեսված գործողություններ։
– 8-օրյա ուսումնական ճամբար,
– վրացերենի և համակարգչային հմտությունների առցանց և գործնական դասընթացներ (ֆիլմերի ցուցադրություն, քննարկումներ, պոեզիայի երեկոներ և այլն),
– համայնքային և կանանց հիմնախնդիրների գծով փաստաբանական արշավներ,
– ուսումնական այց և շատ ավելին:
Նախագիծն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակներում՝ «Առաջ նոր հնարավորությունների հետևից» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։
Այս հրատարակությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ:
Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատու է «Առաջ նոր հնարավորությունների հետևից» հասարակական կազմակերպությունը: Այն կարող է չներկայացնել EWMI-ի, USAID-ի և/կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: