Այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի մոբիլիզացիայի մասին, 261 000 տղամարդ լքել է Ռուսաստանը: Այս մասին «Նովայա գազետա. Եվրոպա»-ին հայտնել է ՌԴ Նախագահի վարչակազմի աղբյուրը։

Հաղորդվում է, որ Նախագահի վարչակազմում քննարկումները զինվորական տարիքի տղամարդկանց համար սահմանները փակելու մասին սկսվել էին չորեքշաբթի օրը, երբ ուժային կառույցներից սկսել էին թվային տվյալներ ստանալ Ռուսաստանից մեկնող տղամարդկանց թվաքանակի մասին։ Նրա խոսքով, ԱԴԾ-ի վերջին վկայագրում, որը սեպտեմբերի 25-ին, «շրջել է գրասենյակներով» նշված է, որ 261 հազար տղամարդ չորեքշաբթի օրվանից մինչև շաբաթ երեկո լքել են Ռուսաստանը։

Նախագահի վարչակազմում «Նովայա գազետա.Եվրոպա»-ի աղբյուրը կասկածում է ԱԴԾ տվյալների իսկության առումով, քանի որ մինչ այդ ԱԴԾ սահմանային ծառայությունը «այդքան արագ չէր աշխատում»։ Նրա խոսքով՝ գարնանն ավելի շատ փորձել են եզրակացություններ անել բջջային օպերատորներից ստացված տվյալներից, որոնք ավելի ուշ են գալիս։

Այնուամենայնիվ, «Նախագահի վարչակազմում մթնոլորտն այնպիսին է, որ ուժայինները և Պաշտպանության նախարարությունը կկարողանան համոզել Պուտինին փակել ելքը, քանի դեռ ուշ չէ», – ասել է Նախագահի վարչակազմի աշխատակիցը: «Այժմ մենք [աշխատանքում] ելնում ենք դրանից», – ասել նա:

Միևնույն ժամանակ, «ղեկավարները սեպտեմբերի երկրորդ կեսի համար հանդիպումներ չեն ունենում նախատեսված նախագահի հետ»,- պարզաբանում է աղբյուրը։ «Ամսվա սկզբին [առաջնորդները] շաբաթը մի քանի անգամ հանդիպում էին [նախագահի հետ]»,- պարզաբանել է «Նովայա գազետա.Եվրոպա»-ի զրուցակիցը՝ մեկնաբանելով լրագրող Ֆարիդա Ռուստամովայի աղբյուրների հաղորդումները։ Նախօրեին, վկայակոչելով երեք աղբյուրներ՝ Ռուստամովան հայտնել էր, որ զորահավաքի մասին հայտարարությունից հետո Վլադիմիր Պուտինը մեկ շաբաթով մեկնել է Վալդայում հանգստանալու։

«Նովայա գազետա. Եվրոպա»-ի մեկ այլ զրուցակից Նախագահի աշխատակազմում պնդում է, որ ինքը դեռ չի տեսել սահմանների փակման մասին պետության ղեկավարի հրամանագրի նախագիծը։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ ՌԴ իշխանությունները պատրաստվում են փակել սահմանները զինվորական տարիքի տղամարդկանց համար՝ ինքնահռչակ «ԼԴԺՀ», Խերսոնի և Զապորոժիեի շրջաններին միանալու հանրաքվեների ավարտից հետո։ Ըստ «Կարևոր պատմությունների» տվյալների՝ սեպտեմբերի 26-ից սահմանները փակ կլինեն մոբիլիզացիայի ենթակա ռուսների համար։

«Մեդուզա»-ի աղբյուրն ընդգծել է, որ իշխանությունները չեն նախատեսում փակել սահմանը ռուս տղամարդկանց համար մինչև Ուկրաինայի օկուպացված տարածքներում «հանրաքվեների» ավարտը (դրանք պետք է ավարտվեն սեպտեմբերի 27-ին)։ Սակայն իրավիճակը կարող է փոխվել «եթե զանգվածային արտահոսք լինի»։ Ըստ «Մեդուզա»-ի զրուցակիցների՝ իրավիճակը կախված է «ուժային բլոկի» (այսինքն՝ ՌԴ ՊՆ, Հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների), ինչպես նաև անձամբ Վլադիմիր Պուտինի գնահատականից, ով վստահ է, որ «հանրաքվեները» և մոբիլիզացիան պետք է իրականացվի հնարավորինս արագ:

Հայտնի է դարձել նաև, որ որոշ քաղաքացիներ, ովքեր ընդգրկվում են մասնակի մոբիլիզացիայի մեջ և փորձում են լքել Ռուսաստանը, սահմաններին սկսել են ծանուցումներ ստանալ, որոնց համաձայն՝ զինկոմիսարիատի որոշմամբ նրանց արգելվում է լքել երկիրը։ Առնվազն հինգ նման դեպք արդեն գրանցվել է։