2022 թվականի առաջին յոթ ամիսներին Վրաստանի գինու արտահանումից ստացված եկամուտը կազմել է 121 մլն դոլար, ինչը 3%-ով պակաս է նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ։
Ազգային վիճակագրական ծառայության «Սաքստատ»-ի տվյալները հրապարակում է bm.ge գործակալությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմի պատճառով Վրաստանը գրեթե ամբողջությամբ կորցրեց ուկրաինական շուկան, տարեկան անկումն այնքան էլ կտրուկ չի թվում։
Միևնույն ժամանակ, չնայած պատերազմին, Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատարը վրացական գինու արտահանման գծով։ Տարեսկզբից այնտեղ ուղարկվել է 72 մլն դոլարի արտադրանք։ Նախորդ տարվա համեմատ Ռուսաստանի Դաշնություն արտահանվող գինու ինքնարժեքն աճել է 638 հազար դոլարով։
Վրաստանն ակնկալում է հինգ տարում 20%-ով նվազեցնել կախվածությունը Ռուսաստան գինու արտահանումից:
Մինչ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման սկիզբը, Ուկրաինան վրացական գինու երկրորդ խոշոր արտահանողն էր։ Եթե 2021 թվականի հունվար-օգոստոսին այնտեղ վաճառվել է 12,4 մլն դոլարի արտադրանք, ապա այժմ այդ ցուցանիշը կրկնակի կրճատվել է՝ հասնելով 5 մլն դոլարի։
Այժմ երկրորդ տեղում Լեհաստանն է, որտեղ Վրաստանը յոթ ամսում արտահանել է 8,8 մլն դոլարի գինի։ Երրորդ տեղում Չինաստանն է՝ 8 միլիոն դոլարով։ Չորրորդ տեղը զբաղեցնում է Ղազախստանը (5 մլն դոլար), իսկ Ուկրաինան այժմ իջել է հինգերորդ հորիզոնական (4,9 մլն դոլար):