Բորժոմիի և Ախալցիխեի մունիցիպալիտետներում հրդեհավտանգ իրավիճակը կայունացել է, հրդեհի բաց օջախներն ամբողջությամբ մարված են։ Հրդեհաշիջման աշխատանքները ավարտական ​​փուլում են։

Ըստ ՆԳՆ-ի՝ այլևս բաց ու բարդ օջախներ չկան, մնացել են միայն փոքր օջախները։ Այս պահին աշխատանքներ են տարվում հրդեհի փոքրաթիվ ակտիվ օջախների վրա, ծանր տեխնիկայով կառուցվում են ճանապարհներ, իսկ դեպի մնացած օջախներ ճանապարհ բացելու գործընթացը շարունակվում է։

Հրշեջների հետ միասին շարունակում են աշխատել ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների ու Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները։