Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 միլիոն եվրո վարկ կտրամադրի` Բակուրիանիի լեռնադահուկային հանգստավայրում հատուկ տեխնիկայի և հասարակական տրանսպորտի վերանորոգման համար: Այս մասին ասված է ՎԶԵԲ-ի մամլո հաղորդագրության մեջ:
Հատկացված գումարով ձեռք կբերվի ձնահավաք մեքենաներ, կոմունալ մաքրման տեխնիկա, աղբ հավաքելու և աղբահանման համար բեռնատարներ, ինչպես նաև 10 ժամանակակից ավտոբուսներ:
Ըստ ՎԶԵԲ-ի, նոր ցածրահարկ ավտոբուսները զգալիորեն կնվազեցնեն վնասակար արտանետումները և ուղևորափոխադրումը կդարձնեն ավելի հարմարավետ: Կարևոր է, որ ավտոբուսներում կաշխատեն միայն կանայք: Վարկի մի մասը կծախսվի նրանց վերապատրաստման վրա:
«Այս նախագիծը կօգնի բարելավել կոմունալ ծառայությունների որակը և ուժեղացնել անվտանգության միջոցառումները կարևոր նշանակության հանգստավայրում: Հատկապես մարզերում Վրաստանի քաղաքային ենթակառուցվածքների կատարելագործումը կարևոր նշանակություն ունի ՎԶԵԲ-ի համար: Ծրագիրը կնպաստի նաև աշխատուժում գենդերային հավասարության խթանմանը», – ասել է ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը:
Վրաստանում ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Երկրում իր գործունեության 27 տարիների ընթացքում բանկը ներդրել է ավելի քան 3,8 միլիարդ եվրո՝ 252 նախագծերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում: