Հուլիսի 10-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կորոնավիրուսի 7 812 նոր դեպք է հաստատվել, որը 52 տոկոսով ավելին է անցած շաբաթ գրանցված դեպքերի քանակից:
Կորոնավիրուսով վարակակիրների շրջանում աճել է մահացած պացիենտների քանակը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում COVID-19-ով 7 մարդ է մահացել։ Ապաքինվել է 4764 պացիենտ:
Մեկ շաբաթում կատարվել է COVID-19-ի ավելի քան 72 000 թեստավորում։ Շաբաթական հայտնաբերման ցուցանիշը կազմել է 10,84%:
Մինչ այս՝ հուլիսի 3-ից հուլիսի 10-ը, Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 5 154 նոր դեպք, ապաքինվել է 2 338 մարդ, մահացել է 3 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր հաստատվել է 1 675 965 դեպք, մահացել է 16 854 մարդ։