Եվս երեք երկրաշարժ է գրանցվել Սամեբա գյուղի մոտակայքում: Սեյսմիկ ազգային կենտրոնի մոնիտորինգի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը՝ 09:47-ին (3,3 մագնիտուդ), 10:14-ին (3,2 մագնիտուդ), 10:24-ին (3,7 մագնիտուդ):
Նշենք, որ այսօր ավելի վաղ, Թբիլիսիի ժամանակով ժամը 07:36 րոպեին 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել վրաց-հայկական սահմանի մոտակայքում, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության վրա: Ուժեղ ցնցումները զգացվել են ինչպես Ախալքալաքում և Վրաստանի մյուս բնակավայրերում, այնպես էլ Հայաստանում:
Ուժգին երկրաշարժին հաջորդել են մի շարք հետցնցումներ։ Ընդհանուր առմամբ, ժամը 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում տեղի է ունեցել 6 երկրաշարժ։
Եվս երկու երկրաշարժ է գրանցվել Սամեբայի մոտակայքում
Ստորգետնյա ուժեղ ցնցումներ են զգացվել Ախալքալաքում