Կառավարության «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում, Էկոնոմիկայի նախարարությունն աճուրդի է հանել 8 ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք, 1 տուն հողատարածքով Ախալքալաքում և բազալտի արտադրամաս Ախալքալաքում։

Պետական ​​գույքի ազգային գործակալությունն Ախալքալաքի մունիցիպալիտետում աճուրդի է հանել 10 օբյեկտ։

Ներկայացնում ենք Ախալքալաքում գտնվող օբյեկտները և հողատարածքները, որոնք պետությունը վաճառքի է հանել։

1. Խոսպիո գյուղում 1862 քառ/մ հողատարածք, նախնական գինը 28000 լարի։ Հայտերի ընդունման վերջինաժամկետն է հունիսի 29-ը։

2. Կարծախ գյուղում 93.040 քառ/մ մակերեսով հողամաս, նախնական գինը 186.500 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը։

3. Կարծախ գյուղում 127.558 քառ/մ հողատարածք, մեկնարկային գինը 178.000 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը։

4. Ափնիա գյուղում 29 110 քառ/մ հողատարածք, մեկնարկային գինը 44 000 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը։

5. Գյուղատնտեսական նշանակության 25.056 քառ/մ հողատարածք Գոգաշեն գյուղում, մեկնարկային գինը՝ 31.500 լարի, վերջնաժամկետը՝ հունիսի 30:

6. Լոմատուրցխ գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության 10472 քառ/մ հողատարածք, մեկնարկային գինը՝ 30,000 լարի, դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը։

7. Վաչիան գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության 15905 քառ/մ հողատարածք, մեկնարկային գինը՝ 29,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 30։

8. Դիլիսկա գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս եւ շինություն (նախկին թռչնաբուծական ֆերմա) 179396 քառ/մ, մեկնարկային գինը՝ 340,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը։

9. Սեփական տուն Ախալքալաք քաղաքում,Ջավախեթի փողոց 55, տան 2/3, մեկնարկային գինը՝ 21666,50 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը։

10. Ախալքալաքի վարչական տարածքում, «Բավրա» բազալտի արտադրամաս, մեկնարկային գինը՝ 1188 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 6-ն է։