JNEWS-ի հրապարակումից հետո միայնակ կենսաթոշակառու Սոֆիա Մելքոնյանի սոցիալական օգնությունը վերականգնել են, որն արդեն երեք ամիս է չէր ստանում:
Սոֆիա Մելքոնյանը միայնակ կենսաթոշակառու է: Ապրում է թոշակի և սոցիալական օգնության հաշվին: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարողանում աշխատել:
JNEWS-ը դիմեց Ախալքալաքի սոցիալական ծառայություն, որտեղից հայտնեցին, որ Սոֆիա Մելքոնյանի սոցիալական օգնությունն արդեն վերականգնվել է: Սոցիալական ագենտը հաշվարկել է նրա միավորները, և ըստ այդմ՝ նա ամսական 50 լարի կստանա: Սոֆիան կարող է ստանալ այդ գումարը, որը նրան շատ է հարկավոր։
Հարկ է նշել, որ սոցիալական օգնության առավելագույն գումարը կազմում է 60 լարի:
JNEWS-ի հոդվածը Սոֆիա Մելքոնյանի մասին մանրամասն կարող եք կարդալ ներքևում՝
Միայնակ ապրող կնոջ սոցիալական օգնությունը կտրել են