Փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալության օրինականացման հանձնաժողովի որոշմամբ` փախստական 944 ընտանիքների սեփականությանը կփոխանցվեն բնակարաններ։ Տեղեկությունը տարածում է բռնազավթված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով, 850 փախստական ընտանիքներին նոր փոխանցված բնակարանները կօրինականացվեն, իսկ 94 ընտանիք տարիներ շարունակ բնակվել է պետական շենքերում։
Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Իլիա Ղուդուշաուրիի խոսքով, փախստական ընտանիքների բնակարանները ողջ երկրում օրինականավում են, և այդ գործընթացը շարունակական բնույթ կկրի