Թբիլիսիում բացվել է առաջին «Starbucks»-ը։ Աշխարհի ամենահայտնի սուրճի ապրանքանիշերից մեկը մուտք է գործել վրացական շուկա։ Ապրանքանիշը Վրաստանում ներկայացված է հանձինս Alshaya Group-ի, որը Starbucks-ի ֆրանշիզայի սեփականատերն է Եվրասիայում և Մերձավոր Արևելքում։
Այս մասին հայտարարում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Բացման արարողությանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին, գործադիր իշխանության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Alshaya Group-ի ղեկավարությունը։
Իրակլի Նադարեշվիլիի խոսքով՝ Starbucks-ի մուտքը վրացական շուկա ազդանշան է միջազգային բիզնես հանրության համար, որ Վրաստանն առաջարկում է գրավիչ և մրցակցային միջավայր ներդրումների և բիզնեսի զարգացման համար։
Starbucks-ի մուտքը Վրաստան հնարավոր է դարձել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներդրումային գործակալության, Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Քուվեյթում Վրաստանի դեսպանատան մասնակցության շնորհիվ։



