Ալաթուման գյուղի դպրոցի սպորտ դահլիճը 2021 թվականից այս կողմ չի օգտագործվում։ Անցած տարի ուժգին քամին քշել է սպորտ դահլիճի կտուրը և մինչև օրս այն չի վերանորոգվել:

hatak

Մարզադահլիճն ամբողջությամբ խոնավության մեջ է, շենքի կտուրը, պատերը, հատակը, ամբողջությամբ կանաչել է, իսկ սպորտային գույքը՝ բորբոսնել:

ktur

dahuk

kahuyq

Անցած տարի ուժգին քամին քշել է շենքի տանիքը: Ախալքալաքի տեղական բյուջեից գումար է հատկացվել կտուրի վերանորոգման համար: Այդ միջոցներով մասնակի վերանորոգել են կտուրը, բետոնապատել և տոլ (տանիքը ծածկելու նյութ, որ պատրաստվում է ստվարաթուղթը հատուկ բաղադրությամբ նյութով տոգորելու միջոցով) քաշել: Սակայն հատկացված գումարը չի բավականացրել տանիքը թիթեղապատելու համար:

Բնակիչներից մեկն ասում է, որ գյուղում բոլորը տեղյակ են դպրոցի մարզադահլիճի անբարվոք վիճակի մասին: Այնտեղ դաս անել պարզապես հնարավոր չէ, և իհարկե, ոչ մի ծնող իր երեխային չի թողնի կիսաքանդ դահլիճում մարզվել։

kturi masnikner

Ալաթումանի դպրոցում սովորում է 42 աշակերտ: Ձմռանը սպորտի դասերը անցկացնում են դպրոցի դասասենյակներից մեկում, իսկ գարնանը՝ դպրոցի բակում։

Ալաթումանի դպրոցը կառուցվել է 1976 թվականին, և շահագործման հանձնվել՝ 1979 թվականին։

inventar

shaxmat

Դպրոցի տնօրենը մեզ խնդրեց դեռ չանդրադառնալ այս թեմային, քանի որ վերանորոգման համար գործընթացներն ընթացքի մեջ են: Եվ առաջարկեց այս մասին գրել վերանորոգման ժամանակ:

JNEWS-ը հարցում է ուղարկել ԿԳ նախարարությանը, մանրամասն տեղեկանալու Ալաթումանի դպրոցի շենքի և մարզադահլիճի վիճակի մասին, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք: