Վրացստատը հայտնել է Վրաստանում աղքատության բացարձակ մակարդակի անկման մասին 2021 թվականի արդյունքներով։ Աղքատության շեմից ցածր բնակչության մասնաբաժինը 2021 թվականին 17,5% է։ Տարվա կտրվածքով անկումը երկրում միջինը 3,8 տոկոսային կետ է կազմում։
2020 թվականին Վրաստանում աղքատության շեմից ցածր է ապրել բնակչության 21,3 տոկոսը։
Սա ընդգրկում է այն մարդկանց, ովքեր չունեն գոյատևման համար նվազագույն միջոցներ։
Վրացստատն ավելի վաղ հայտնել էր, որ 2021 թվականի սկզբին կենսապահովմաn նվազագույնը կազմել է 195,6 լարի, իսկ տարեվերջին՝ 223,5 լարի։
Գյուղական բնակավայրերում դրական դինամիկան ավելի բարձր է, քան քաղաքում, բայց ընդհանուր առմամբ վիճակն ավելի վատ է։
Քաղաքներում աղքատության մակարդակը նվազել է մինչև 15% (-2,1 տոկոսային կետ), գյուղական բնակավայրերում՝ 21,3% (-6,3)։
Վրաստանում գործազրկության մակարդակը 2021 թվականին կազմել է 20,6 տոկոս։