«Մենք կվերացնենք բոլոր արհեստական խոչընդոտները, որպեսզի Սփյուռքի ներկայացուցիչը կարողանա հեշտությամբ ստանա վրացական անձնագիր»,- Սփյուռքի օրվան նվիրված ֆորումում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետի հանձնարարությամբ Արդարադատության նախարարությունը սկսել է աշխատել և սեպտեմբերին համապատասխան օրինագիծ կներկայացնի խորհրդարան։
«Մենք բոլորս պարտավոր ենք որպես պետություն, որպես կառավարություն անել հնարավորը` ամրապնդելու սփյուռքի և պետության միջև առկա կապը, այն ավելի արդյունավետ դարձնելու, և ամենակարևորը` այդ ամենը պետք է ուղղված լինի արդյունքին»:
Վարչապետը ասել, որ սփյուռքի ներկայացուցիչը գալով Վրաստան քերականական փոքր սխալի պատճառով չի կարողացել վրացական անձնագիր ստանալ:
«Իմ հանձնարարությամբ Արդարադատության նախարարությունը սկսել է աշխատել, սեպտեմբերին համապատասխան օրինագիծ կներկայացվի խորհրդարան, մենք կվերացնենք արհեստականորեն ստեղծված բոլոր խոչընդոտները, որպեսզի սփյուռքի ներկայացուցիչը կարողանա հեշտությամբ ստանա վրացական անձնագիր»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։