Այս տարվա ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ։