Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ մուտք գործելու համար հայտ են ներկայացրել: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես ջերմորեն ողջունում եմ Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու խնդրանքը: Դուք մեր ամենամոտ գործընկերներն եք, և դաշինքին ձեր անդամակցությունը կբարձրացնի մեր ընդհանուր անվտանգությունը։ Ձեր այսօրվա հայտերը պատմական քայլ են հանդիսանում: Դաշնակիցներն այժմ դիտարկում են հաջորդ քայլերը՝ կապված ՆԱՏՕ-ի ձեր ուղիների հետ։ Պետք է հաշվի առնել բոլոր դաշնակիցների անվտանգության շահերը, և մենք պատրաստ ենք աշխատել բոլոր հարցերի շուրջ և արագ եզրակացությունների հասնել»,- ասել է Ստոլտենբերգը։