Աշխարհի միլիարդատերերի մեծամասնությունը շարունակում է կենտրոնացած լինել մի քանի առաջատար մեգապոլիսներում։
Մինչդեռ համաշխարհային տնտեսական աճի տեմպը տարբերվում է՝ կախված տարածաշրջանից, ֆինանսական, տեխնոլոգիական և ներդրումային կենտրոնները մնում են ամենահարուստ մարդկանց համար հիմնական ուղղությունները։
Visual Capitalist-ի տվյալներով՝ Նյու Յորքը կշարունակի առաջատար լինել աշխարհում միլիարդատերերի թվով մինչև 2026 թվականը, սակայն չինական քաղաքները, այդ թվում՝ Շենժենը, Շանհայը և Պեկինը, կշարունակեն գերիշխել աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում։
Ավելի կոնկրետ, ահա ամենաշատ միլիարդատեր ունեցող 10 քաղաքները.
• Նյու Յորք (ԱՄՆ)՝ 146 միլիարդատեր,
• Շենժեն (Չինաստան)՝ 132 միլիարդատեր,
• Շանհայ (Չինաստան)՝ 120 միլիարդատեր,
• Պեկին (Չինաստան)՝ 107 միլիարդատեր,
• Լոնդոն (Մեծ Բրիտանիա)՝ 102 միլիարդատեր,
• Մումբայ (Հնդկաստան)՝ 95 միլիարդատեր,
• Հոնկոնգ (Չինաստան)՝ 88 միլիարդատեր,
• Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ)՝ 86 միլիարդատեր,
• Մոսկվա (Ռուսաստան)՝ 82 միլիարդատեր,
• Չանգժոու (Չինաստան)՝ 65 միլիարդատեր:



