Ընդդիմադիր «Դիմադրության» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ` մոտենալով կառավարության երրորդ մասնաշենքին: Նրանք շրջափակել են շենքի բոլոր մուտքերը, կոչ արել նախարարությունների աշխատակիցներին միանալ իրենց:
Ընդդիմությունը Հայաստանում շարունակում է փողոցային պայքարը:
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այս պայքարը հասցնելու են հաղթական ավարտին։
«Մենք պետք է ապացուցենք՝ Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ Նիկոլը որևէ մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու»:
Միաժամանակ հավելելով, որ Հայաստանի ներկա իշխանություններին հեռացելու միակ ճանապարհը հանրային լայն ճնշումն է:
«Այս պայքարին պետք է մաս կազմեն բոլորը՝ անկախ տարիքից, կուսակցական պատկանելիությունից, քաղաքական նախասիրություններից, մասնագիտությունից, գտնվելու վայրից։ Այսօր մենք այդ ընթացքի մեջ ենք։ Նայեք շուրջներդ՝ ուսանողներ, գիտնականներ, բժիշկներ, գործարարներ, գյուղացի մարդիկ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքը թողել, այսօր այս հրապարակում են, հետևաբար սա համաժողովրդական, համազգային շարժում է»։
Սաղաթելյանը նշել է, որ հակահայ ծրագրեր իրականացնողները, ապագան մեզանից խլողները դիմադրության պետք է հանդիպեն ամեն տեղ՝ իրենց աշխատավայրում, փողոցում, սրճարանում, արտերկրում։
«Իշխանությունն այլևս որևէ հենարան չունի, միակ հենարանը ոստիկանական բիրտ ուժն է, ամեն օր տարբեր կեղծ, շինծու մեղադրաքներով փորձում են ապօրինի ձերբակալել ու կալանքի տանել մեր պայքարի ընկերներին»։
Սաղաթելյանի փոխանցմամբ, այսօր կալանավորված իրենց բոլոր ընկերների ուղերձը կալանավայրերից մեկն է՝ պինդ են, ամուր ենք, իսկ մենք այս գործը պետք է շարունակենք։
«Մենք գործ ունենք հայրենադավ, առոթից կառչած իշխանության հետ, բայց մենք հաղթելու ենք, քանի որ միասին ենք։ Բոլոր ճնշումները, սադրանքները մեզ ընդամենը ուժեղացնում են, հետևաբար տեղիք չտաք որևէ բանին։ Մենք ասել ենք՝ սա սրբազան պայքար է, իմացեք ինչքան շատ են հետապնդում, ուրեմն այդ խուճապն ավելի մեծ է։
Ծիծաղեք, բանի տեղ մի դրեք, նրանք այլևս գոյություն չունեն, Նիկոլ չկա»,- ասել է քաղաքական գործիչը։
Ներկայացնելով վաղվա և մայիսի 15-ի անելիքները՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ մայիսի 14-ին մեծ հանրահավաք ու երթ չեն նախատեսել, հարթակը հատկացնում են ծրագրային և բովանդակային քննարկումներին: Իսկ մայիսի 15-ին համահայաստանյան մեծ հանրահավաք է նախատեսվում։