Ախալքալաքի կենտրոնում հավաքվածներին, ովքեր մեկնեցին ներկա գտնվելու «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուների ներկայացմանը, խնդրել են մեկնել կամ նրանց ղեկավարները, կամ գյուղերի հանձնակատարները: Մարդիկ հավաքվել և սպասում էին, թե երբ են մեկնելու Ախալքալաքից:
Երիտասարդները Ախալցիխե են մեկնում վարչապետին տեսնելու համար, ով կներկայացնի «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի թեկնածուներին:
Սարիբեկ Պետրոսյանը Սուլդա գյուղից ևս մեկնեց Ախալցիխե:
«Մենք մեկնում ենք Ախալցիխե, ժամանում է Կվիրիկաշվիլին: Ես «41» կուսակցությունից եմ: Ինձ ասաց մեր գյուղի լիազորը: Մեր գյուղից երևի մոտ 70 մարդ մեկնելու է», – ասաց Սարիբեկ Պետրոսյանը:
Արմեն Հովհաննիսյանը Մեծ Սամսար գյուղից է: Նրանց գյուղը մեկն է այն գյուղերից, ովքեր այս տարի «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունից հետո կքվեարկեն Բորժոմի մեծամասնական ընտրաշրջանում:
«Մենք մեկնում ենք Ախալցիխե: Վարչապետն է գալիս: Մեզ ասաց լիազորը, մենք էլ եկանք», – ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Այն հարցին, թե արդյոք նա գիտի, որ նրանք այս ընտրություններին քվեարկելու են Բորժոմի ընտրատարածքում առաջադրված թեկնածուներին, ասաց, որ գիտի, բայց շատ դժգոհ են:
«Մենք նրանց թեկնածուներին ընդհանրապես չգիտենք», – ասաց նա:
Սուլդա և Բուզավեթ գյուղերի երթուղայիններում հիմնականում գյուղական դպրոցների ուսուցիչներն էին: Այն հարցին, թե ուր են գնում, այնտեղ ինչ կլինի, դժկամությամբ պատասխանեցին, որ իրենք պատրաստվում են մեկնել Ախալցիխե, կոնկրետ չգիտեն, ինչ կլինի, որ տնօրենը ասել է, որ պետք է մեկնել, և նրանք էլ մեկնում են:
Շրջանի տարբեր հաստատությունների աշխատակիցներին զանգահարել են նրանց ղեկավարները և ասել, որ մեկնեն և տանեն իրենց հետ մի քանի մարդ: