Այսօր՝ ապրիլի 20-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ ծառատունկ: Տնկիները տրամադրել էր «Աիսի» ընկերությունը, որը կառուցում է «Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» հէկ-երը:

tsar

Ծառատունկին մասնակցեցին՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալը, Ախալքալաքի մունիցիպալիտետի այլ աշխատակիցներ և «Աիսի» ընկերության ներկայացուցիչներ։

mtavroba

««Աիսի»-ին իրականացնում է Ախալքալաքի հիդրոէլեկտրոկայանի նախագիծը, և մեծ ուշադրություն է դարձնում ինչպես սոցիալական, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին։ Երկու տարվա ընթացքում ընկերությունը արդեն որոշակի քանակի ծառ է տնկել, օրինակ, անցած տարի Կարծախի ճանապարհին տնկվել է 250, իսկ այս տարի կտնկվի 1100 տնկի։ Մենք հիմա գտնվում ենք հիդրոէլեկտրոկայանի գլխավոր շենքի մոտ, որտեղ կտնկվի մոտ 380 տնկի, ինչպես նաև կտնկվի գյուղ Դիլիսկայի նոր գերեզմանոցի մոտի տարածքում և Կարծախի ճանապարհին, իսկ Հարության տոնից հետո 500 հատ ծառ կտնկենք Նինոծմինդա-Ախալքալաք կենտրոնական ճանապարհին», – ասաց նախագծի շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական նախագծերի մենեջեր Նինո Թևդորաշվիլին։

Manukyan

iritsyan 1

«Մեր մունիցիպալիտետի և շրջանային ժողովի ընդհանուր նախաձեռնությամբ և «Աիսի» ընկերության աշխատակիցների հետ եկել ենք ընդհանուր հայտարարության, իրենց կողմից իրականացվում է բարեգործական ակցիա, որի շրջանակներում մենք կունենանք մոտ 500 տնկի։ Հիմա մոտ 300 տնկի տնկելու ենք հիդրոէլեկտրոկայանի տարածքում, Ախալքալաք-Ախալցիխե կենտրոնական ճանապարհի վրա», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Makaryan

Հարկ է նշել, որ «Աիսի» ընկերությունն արդեն երկու տարի է իրականացնում է ծառատունկ, որի ընթացքում տնկվել է 270 տնկի, այս նախագիծը մտնում է ընկերության սոցիալական նախագծերի ցանկում։

sichin

Գայանե Ակոջյան