Այսօր՝ ապրիլի 20-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Երիտասարդական ձեռներեցությունը գյուղի զարգացման համար» ծրագրի մասին, որի ախալքալաքյան գործընկերներն են ԼԱԳ-ը և Ախալքալաքի մեծահասակների կրթության կենտրոնը:

Հանդիպման ժամանակ ծրագրի տնօրեն Ուչա Վարամիշվիլին հանդես եկավ շնորհանդեսով, այնուհետև ներկաները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը: Հանդիպմանը ներկա էին ինչպես պետական, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ, անհատ ձեռներեցներ և այլք:

IMG_9383

«Երիտասարդական ձեռներեցությունը գյուղի զարգացման համար» (RDYE) 3,5 տարի տևող ծրագիր է, որն իրականացվում է Վրաստանում Mercy Corps-ը: Ծրագրի նպատակն է (18-ից-35տ.) երիտասարդների ձեռներեցության հմտությունների գիտելիքների զարգացում, գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ուղղությունների աջակցություն, ֆինանսական հասանելիություն և շուկայական հարաբերությունների ձևավորման խրախուսում: Ծրագրի գործողությունները ուղղված կլինեն երիտասարդների սոցիալ-տնտեսական գործունեության, իրենց բարեկեցության բարելավման և ձեռներեցության հմտությունների զարգացման համար: Երիտասարդները ստացած գիտելիքները և հմտությունները կօգտագործեն ինքնազբաղվածության և աշխատանք գտնելու գործում:

Ծրագրի նպատակն է աջակցել թիրախային համայնքներում երիտասարդների ձեռներեցային հմտությունների զարգացման միջոցով կայուն տնտեսական զարգացման գործընթացին: Այն կիրականացվի 42 ամիսների ընթացքում (2021 թվականի դեկտեմբեր – 2025 թվականի մայիս) Վրաստանի չորս շրջաններում, 18 համայնքում: Աշխարհագրական շրջանակը հետևյալն է՝ Քվեմո Քարթլի, Ռուսթավի, Մառնեուլի, Բոլնիսի, Գարդաբանի, Թեթրի Ծղարո, Ծալկա: Սամցխե-Ջավախեթի՝ Բորջոմի, Ասպինձա, Ադիգենի, Ախալցիխե, Ախալքալաք, Նինոծմինդա: Շիդա Քարթլի՝ Գորի, Քարելի, Կասպի՝ Մցխեթա-Մթիանեթի Մցխեթա, Տուշեթի, Թիանեթի:

biznes2

Ծրագիրը կաջակցի առնվազն 1 500 երիտասարդների (50% կին), նրանց թվում խոցելի և մարգինալացված խմբերին (ազգային, կրոնական փոքրամասնություններ, բարձրահարթակ գյուղերում բնակվող, տեղահանված և սահմանափակ հնարավորություն ունեցող մարդիկ):

Գործունեություն առաջին փուլ. 2-օրյա հիմնական ձեռնարկատիրության ուսուցում ավելի քան 500 երիտասարդների համար:
Երկրորդ փուլ. մեկշաբաթյա ինտենսիվ բիզնես ուսուցում բազային վերապատրաստում 175 հաջողակ շրջանավարտների համար:
Երրորդ փուլ. 50 երիտասարդական ձեռնարկությունների ֆինանսավորում: Ինտենսիվ վերապատրաստումից հետո կանցկացվի բիզնես պլանի մրցույթ: Յուրաքանչյուր հաղթող բիզնես գաղափար կստանա մոտ 25 000 լարի համաֆինանսավորում (80/20):
Չորորդ փուլ. ֆինանսական և հարկային ուսուցում հաղթող ձեռներեցների համար:
Հինգերորդ փուլ. Անհատական և տեխնիկական խորհրդատվություն՝ մենթորական ծրագրին մասնակցող երիտասարդների համար:

Հիմնական ուսուցումը կսկսվի 2022 թվականի մայիսին, իսկ վերջնաժամկետը մայիսի 31-ն է: Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով: