Ապրիլի 7-ին, Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ ցուցահանդես։ Սա համավարակային ընդմիջումից հետո առաջին ցուցահանդեսն էր։
Երկամյա ընդմիջումից հետո դպրոցում տեղի ունեցավ աշակերտների աշխատանքների ցուցահանդես։ Պատերին կախված էին երեխաների և դեռահասների բազմագույն և մոնոխրոմ նկարներ։ Յուրաքանչյուր փոքրիկ նկարչին հատկացվել էր պատի վրա իր առանձին հատվածը, որի վրա կային Էյնշտեյնի, Վան Գոգի և այլ հայտնի մարդկանց դիմանկարները։ Կտավներում արտացոլված էին՝ ուրախությունը, մանկությունը, հեքիաթները, տանջանքները, կենցաղը, պատմությունը, ընտանեկան արժեքները, ազգային ավանդույթները, մշակույթը, հայերի և վրացիների բարեկամությունը՝ «Միմինո» ֆիլմից հատվածների կամ հայտնի նկարիչների կտավների վերարտադրության տեսքով։
Նկարիչ, Գեղարվեստի դպրոցի ուսուցիչ Կառլեն Կարապետյանը հպարտությամբ ցուցադրում էր իր սաների աշխատանքները։
«Սրանք արվեստի դպրոցի սաների գործերն են: Սա կերպարվեստի ցուցահանդես է: Ցուցադրված են մեր սաների լավագույն աշխատանքները: Այսօր մենք առաջին անգամ ցուցադրեցինք մեր տաղանդավոր երեխաներից մի քանիսին, տարբեր տարիքի երեխաների աշխատանքները ցուցադրված են տարբեր ցուցասրահներում»,- ասաց նա:
Տնօրենի խոսքով, նախատեսվում են նաև ցուցահանդեսներ, որոնք կհամընկնեն Սուրբ Զատկի և Վրաստանի ու Հայաստանի անկախության տոների հետ։
Քրիստինե Մարաբյան