Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղի հանրային դպրոցում թափուր աշխատատեղեր կան: Պահանջվում է անգլերենի, աշխարհագրության, սպորտ և քաղաքացիական կրթություն առարկայի մասնագետ:

Ապրիլի 6-ի տվյալներով, ուսուցիչների մասնագիտական ​​կրթության ազգային կենտրոնի կայքէջում դպրոցական թափուր աշխատատեղերի բաժնում, Ագանայի դպրոցում ֆիզիկական դաստիարակության և սպորտի ուսուցիչ է անհրաժեշտ VIII, IX, X, քաղաքացիական կրթություն VII, աշխարհագրություն VII, VIII, IX, X, XI, օտար լեզու (անգլերեն) I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարանների համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև ապրիլի 14-ն է:

«Ներկա պահին դպրոցում անգլերենի և աշխարհագրության առարկաները դասավանդվում են, բայց սպորտի դասերն ազատ են անցնում: Խնդիրը նրանում է, որ մեր այդ առարկաների ուսուցիչները չունեն կարգավիճակ և թափուր տեղերը կլինեն այնքան ժամանակ մինչև համապատասխան մասնագետ չգտնենք», – ասում Ագանա գյուղի հնարային դպրոցի տնօրեն Հայկ Առաքելյանը:

Ագանայի հանրային դպրոցի տնօրեն Հայկ Առաքելյանի տված տեղեկության համաձայան՝ դպրոցում աշխատում է 19 ուսուցիչ, որոնցից 5-ը ունեն ավագ ուսուցչի կարգավիճակ, իսկ առաջատար և մենթոր ուսուցչի կարգավիճակ ունեցող չունեն: