Ապրիլի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 376 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 234 մարդ, մահացել է 4 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 650 384, այստեղից ապաքինվել է 1 629 266 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 765:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 153 փորձարկում, այդ թվում 22 059-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 094-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1.56% է, վերջին 14 օրվանը՝ 2.43%, վերջին 7 օրվանը՝ 1.98%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 862 701 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 209 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: