ԵԱՀԿ Գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան:

Ադրբեջանում նա հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ԵԱՀԿ-ից հայտնում են, որ այցի նպատակն է «նպաստել համագործակցությանը, երկխոսությանը և կայունությանը Հարավային Կովկասում»: