նորություններ 22 Հուլիսի, 2026 • Ո՞ր երկրներն ունեն կյանքի ամենաբարձր տևողությունը

2026 թվականի դրությամբ Մոնակոն աշխարհում առաջին տեղում է կյանքի տևողությամբ։ Visual Capitalist-ի տվյալներով՝ Մոնակոյում կյանքի միջին տևողությունը 86.7 տարի է։

Սան Մարինոն նույն վարկանիշում երկրորդ տեղում է, որին հաջորդում են Ճապոնիան, Հարավային Կորեան և Անդորրան։

Visual Capitalist-ի տվյալներով՝ կյանքի ամենաբարձր տևողություն ունեցող 30 երկրներից ավելի քան երկու երրորդը գտնվում են Եվրոպայում։ Եվրոպան նաև այն մայրցամաքն է, որն ունի բնակչության ամենաբարձր միջին տարիքը։

Կյանքի ամենաբարձր տևողություն ունեցող 15 երկրներն են՝

  • Մոնակո՝ 86.7 տարի,
  • Սան Մարինո՝ 86 տարի,
  • Ճապոնիա՝ 85.1 տարի,
  • Հարավային Կորեա՝ 84.6 տարի,
  • Անդորրա՝ 84.5 տարի,
  • Շվեյցարիա՝ 84.4 տարի,
  • Ավստրալիա՝ 84.3 տարի,
  • Իտալիա՝ 84.2 տարի,
  • Սինգապուր՝ 84.1 տարի,
  • Իսպանիա՝ 84.1 տարի,
  • Լիխտենշտեյն՝ 84.1 տարի,
  • Մալթա՝ 83.8 տարի,
  • Նորվեգիա՝ 83.8 տարի,
  • Շվեդիա՝ 83.7 տարի,
  • Ֆրանսիա՝ 83.7 տարի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝