Ուսուցիչների և դասավանդել ցանկացողների առարկայական և մասնագիտական ​​հմտությունների քննության համար գրանցումը կսկսվի մարտի 29-ին, ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 14-ը, ժամը 18:00-ն ներառյալ: Այս մասին տեղեկություն է տարածում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։

Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի online.naec.ge կայքում։

Ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները արդեն կարող են դիմել գրանցվելու համար: Այս ատրի առաջին անգամ այդ քննություններին կարող են մասնակցել նաև հայալեզու դպրոցների լեզվի և գրականության ուսուցիչները։

Քննության գրանցումը ուսուցչի կարգավիճակ ձեռք բերել ցանկացողների համար կարժենա 50 լարի, իսկ գործող ուսուցիչների համար՝ անվճար։

Հիշեցնենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առաջին անգամ առարկայի մասնագիտական քննություն կհանձնեն։