Մարտի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 716 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 551 մարդ, մահացել է 16 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 637 691, այստեղից ապաքինվել է 1 590 380 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 585:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 857 փորձարկում, այդ թվում 17 226-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 631-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 8.64% է, վերջին 14 օրվանը՝ 13.98%, վերջին 7 օրվանը՝ 10.7%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 834 936 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 613 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: