Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ «Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի Խորհրդին, քանի որ Ռուսաստանին ոչ բարեկամական ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են կազմակերպության և Եվրոպայում ընդհանուր հումանիտար և իրավական տարածքի ոչնչացման գիծը»։
«Ռուսաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի և հնազանդորեն վերջինիս հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական ամենահին կազմակերպության վերածմանը հերթական հարթակի արեւմտյան գերազանցության մասին հմայախոսքերի համար: Թող վայելեն միմյանց հետ շփվելը՝ առանց Ռուսաստանի»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրադարձությունների ընթացքը «անշրջելի է դառնում»։
«Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել կոլեկտիվ Արևմուտքի կողմից իրականացվող քայքայիչ գործողությունների հետ՝ «կանոնների վրա հիմնված կարգի» պարտադրմամբ, որը պետք է փոխարինի ԱՄՆ-ի եւ նրա սատելիտների կողմից ոտնահարվող միջազգային իրավունքը»,- ասվում է փաստաթղթում։